Արազ Օբիլիս. Առաջին անգամ էի խաղում Մովսիսյանի դեմ

Հայաստանի հավաքականի և «Կուբանի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը մեկնաբանել է «Սպարտակի» հետ խաղը:

«Այսօր առաջին անգամ էի խաղում Մովսիսյանի դեմ: Ես գեղեցիկ գոլ խփեցի, իսկ նրան չհաջողվեց աչքի ընկնել: Ինքներդ դատեք, թե ով էր այսօր ավելի լավը:

«Կուբանում» ինձ մոտ ամեն ինչ կարգին է: Ինչ վերաբերվում է ֆուտբոլիտներին, որոնք այժմ մեզ հետ չեն, ապա կարող եմ ասել, որ մարզիչները և ֆուտբոլիտները գնում ու գալիս են: Սա ֆուտբոլ է»,- Օզբիլիսի խոսքերը փոխանցում է Sports.ru-ն:

Հիշեցնենք, որ խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:

Մեկնաբանել