Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին

Իրանը Ադրբեջանին բողոքի նոտա է հղել՝ Բաքվում մարտի 30-ին տեղի ունեցած «Ժամանակակից Հարավային Ադրբեջանի վաղվա օրը» համաժողովի առնչությամբ, հաղորդում է ադրբեջանական APA-ն:

Համաժողովը կազմակերպել է «Հարավային Ադրբեջանի ազատագրման ազգային ճակատը»:

Գործակալության հաղորդմամբ՝ Թեհրանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ջավանշիր Ախունդովը կանչվել է Իրանի արտգործնախարարություն, որին փոխարտգործնախարար Աբաս Արագչին հանձնել է բողոքի նոտան: Փաստաթղթում նշվում է, որ համաժողովի ընթացքում հնչեցվել են մտքեր, որոնք ուղղված են Իրանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև երկրի իշխանությունների դեմ: Թեհրանը դժգոհել է նաև հանգամանքից, որ Բաքուն նման միջոցառումների կանխարգելմանն ուղղված բավարար քայլեր չի ձեռնարկում:

Փոխարտգործանախարարի խոսքով՝ այդպիսի միջոցառումները կարող են վնասել երկու երկրների հարաբերություններին:

Համաժողովին մասնակցել են Ադրբեջանի միլի մեջլիսի անդամներ, կուսակցությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, այդ թվում՝ քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն և այլք:

Մեկնաբանել