Վենեսուելայի հեռուստատեսությունը ցուցադրել է Չավեսի ժամանումը դրախտ

Վենեսուելայի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսն իր հայրենակիցների առաջ հանդես է եկել անիմացիոն ֆիլմի հերոսի դերում, որը ցուցադրել է երկրի պետական հեռուստատեսությունը:

«Մնաս բարո՛վ, կոմանդանտե» հոլովակում երևում է, թե ինչպես է Չավեսն ընկնում դրախտ, որտեղ նրան դիմավորում է մայրը՝ շրջապատված Լատինական Ամերիկայի սիրված հերոսներով: Վերակենդանացված Չավեսը տեղ է զբաղեցնում առաջին շարքում՝ Կուբայի հեղափոխության կոմանդանտե Էռնեստո Չե Գեվարայի, Վենեսուելան ազատագրած գեներալ Սիմոն Բոլիվարի, չիլիացի քաղաքական գործիչ Սալվադոր Ալյենդեի հետ:

Մեկնաբանել