Sony-ն կթողարկի հերթական մատչելի սմարթֆոնը

Էլեկտրատեխնիկա արտադրող ճապոնական Sony ընկերությունը մտադիր է թողարկել համեմատաբար մատչելի սմարթֆոնների շարքի հերթական սարքավարումը, հաղորդում է DigiTimes-ը:

Սարքավորման անվանումը դեռ հայտնի չի: Նշվում է, որ այն կունենա մեծ էկրան, MediaTek արտադրության քառամիջուկ պրոցեսոր: Սմարթֆոնի արտադրությանը Sony-ից բացի` կմասնակցի թայվանական Arima տեխնոլոգիական ընկերությունը: Վերջինս արդեն համագործակցել է Sony-ի հետ` Xperia E սմարթֆոնի արտադրության ընթացքում: