Հայաստանի 43 պատմամշակութային վայրերը` Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի մաս

«Էրեբունի» թանգարանում վաղը` ապրիլի 2-ին, տեղի կունենա Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի (BSSRC) ծրագրի վերաբերյալ մամուլի ասուլիս, որը կազմակերպվում է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի (EDMC) և «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի» կողմից, ասված է EDMC-ի տարածած հաղորդագրությունում:

Միջոցառմանը ներկա կլինեն կառավարության պաշտոնյաներ և զբոսաշրջության, տնտեսական զարգացման և մշակութային համագործակցության ոլորտները ներկայացնող միջազգային փորձագետներ: «Ընդհանուր սահմաններ, ընդհանուր լուծումներ» թեմայով ասուլիսին կխոսվի Հայաստանի այն պատմամշակութային և բնության վայրերի մասին, որոնք ընդգրկվելու են BSSRC ծրագրում: Կներկայացվեն զբոսաշրջային ուղին նշելու մանրամասները, ծրագրի ժամանակացույցը, ինչպես նաև ընտրված վայրերում իրականացվելիք համայնքային հետազոտությունները:

Ելույթ կունենան Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի» նախագահ Ռիչարդ Նայը, «ICOMOS-Հայաստան»-ի նախագահ, «Էրեբունի» թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:

Մեկնաբանել