Ուզում էի մի լավ ծեծել Նասրիին. Մանչինի

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին յուրահատուկ կերպով է մեկնաբանել Անգլիայի առաջնության 31-րդ տուրի «Նյուքասլի» հետ խաղում բավական հաջող հանդես եկած կիսապաշտպան Սամիր Նասրիի խաղը։

«Ուզում էի մի լավ ծեծել Նասրիին։ Չէ՞ որ նա պետք է այսպիսի խաղ ցուցադրի բոլոր հանդիպումների ժամանակ։

Չգիտեմ, թե ինչ էր փոխվել նրա գլխում այդ խաղում։ Փաստն այն է, որ Նասրին պարզապես հիանալի էր գործում խաղադաշտում», – Մանչինիի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։