Սաուդյան Արաբիան կարգելափակի Skype-ը

Սաուդյան Արաբիան անհասկանալի պատճառներով հնարավոր է` արգելափակվի Skype, Viber և WhatsApp մեսենջերների մատչումը, հաղորդում է CNN-ը:

Հատկանշական է, որ Սաուդյան Արաբիայի Հաղորդակցությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների գծով հանձնաժողովի պաշտոնական հայտարարությունում չի մեկնաբանվում, թե ինչ կանոններ են խախտվում ակնթարթային հաղորդագրություններ ուղարկելու և զանգեր կատարելու հնարավորություն ընձեռող այս ծրագրերի օգտագործման ընթացքում:

Սաուդյան Արաբիայի իշխանությունները, ըստ ամենայնի, այս ծրագրերի միջոցով ցանկանում են հետևել անձնական նամակագրությանը և հեռախոսային խոսակցություններին:

CNN-ի տվյալների համաձայն` սաուդցի բլոգերները նշում են, թե պետության այս քայլը պայմանավորված է ընդդիմության հանդեպ ունեցած վախով: Խոսքը երկրում կանանց իրավունքների համար պայքարող ակտիվիստների մասին է: Նշենք, որ վերջերս քաղբանտարկյալների աջակցությանն ուղղված ցույցը կազմակերպվել էր WhatsApp ծրագրի միջոցով:

Մեկնաբանել