Հայոց ցեղասպանության ճանաչումը կոչ անող գովազդային վահանակներ ԱՄՆ-ում

Հայոց ցեղասպանության ճանաչումը կոչ անող գովազդային երեք նոր վահանակ է տեղադրվել ԱՄՆ-ում՝ Ֆոքսբորոյում, Քեմբրիջում և Ուոթերթաունում (Մասաչուսեթս)։

Ամենամյա գովազդային վահանակների տեղադրումը հովանավորել է «Խաղաղության Արվեստ» կազմակերպությունը (Peace of Art, Inc.-ը, www.peaceofart.org): Վահանակները նվիրված են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Այս վահանակներով հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին` կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և դատապարտել հանցագործներին։ 98 տարի է անցել, սակայն 1915թ. սարսափելի իրադարձությունների արյունոտ ձեռնահետքերը դրոշմվել են աշխարհի պատմության էջերի վրա, երբ 1,5 միլիոն հայեր կորցրին իրենց կյանքը»,- ասել է «Խաղաղության Արվեստ» կազմակերպության նախագահ Դանիել Վարուժան Հեճինեանը։

Մեկնաբանել