Google Maps-ը կօգնի գանձեր գտնելու հարցում (տեսանյութ)

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է Google Maps քարտեզագրական ծառայության նոր գործառույթը, որն օգտակար կլինի գանձերի որոնման սիրահարների համար, հաղորդում է Slashgear-ը: Ծառայությունում ավելացել է Treasure Mode ռեժիմը, որին անցում կատարելով` հնարավոր է ստուգել` ինչ գանձեր կան մոտակայքում:

Ընկերության Google Maps Street View Team թիմի աշխատակիցները հայտնում են, որ 2012թ. սեպտեմբերի 16-ին Մադագասկարում իրենց հաջողվել է գտնել հայտնի ծովահեն Ուիլյամ Քիդի հնագույն քարտեզները:

Հատկանշական է, որ սա Google-ի ապրիլմեկյան հերթական կատակներից է: