Գազայում աղջիկ և տղա աշակերտները կառանձնացվեն

Գազայի հատվածը վերահսկող պաղեստինյան «Համաս» շարժումը հաստատել է օրենք, որն արգելում է ինը տարեկանից բարձր տղաների ու աղջիկների համատեղ ուսուցումը։ Ուսման գործընթացում սեռերի առանձնացումը առաջին անգամ կվերաբերի միջին դասարանների աշակերտներին, հաղորդում է BBC-ն։

Օրենքը պետք է ուժի մեջ մտնի հաջորդ ամիս։

«Համասի» ներկայացուցիչները վստահեցնում են, որ առանձնացումը թույլ կտա պահպանել իսլամական ավանդույթները։

Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներից մեկն իր հերթին հայտարարել է, որ օրենքը կարող է վնասել կրթական համակարգին։

Մեկ ամիս առաջ ՄԱԿ-ը Գազայի հատվածում չեղյալ հայտարարեց բարեգործական մարաթոնը այն բանից հետո, երբ «Համասը» հայտարարեց, որ կանայք մարաթոնին չեն կարող մասնակցել։

Մեկնաբանել