Սուդանում ազատ կարձակեն բոլոր քաղբանտարկյալներին

Սուդանի նախագահ Օմար Բաշիրը հրամանագիր է ստորագրել երկրի բոլոր քաղբանտարկյալներին համաներում շնորհելու մասին, հաղորդում է AFP-ն։

Ելույթ ունենալով խորհրդարանի հերթական նստաշրջանի բացմանը՝ նախագահը քաղաքական բոլոր ուժերին երկխոսության կոչ է արել։

Անցյալ շաբաթ Սուդանի փոխնախագահը դիմել էր ապստամբական խմբավորումներին՝ նշելով, որ հարկ է նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ երկրի նոր Սահմանադրության քննարկման համար։

Մեկնաբանել