Սպասվում է ջերմ, արևային եղանակ

Հայաստանում այս գիշեր և ողջ օրը կդիտվի առանց տեղումների, ջերմ և արևային եղանակ. տեղեկանում ենք Meteo-tv-ից: Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով:

Տեղ-տեղ հնարավոր է քամի մինչև 15մ/վրկ արագությամբ:

Երևանում սպասվում է առանց տեղումների, ջերմ եղանակ: Գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +20+22, երեկոյան՝ +13+15:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ի ժամը 19:30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Վրաստանի ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Մեկնաբանել