Վենեսուելայում սկսվում է նախագահական ընտրարշավը

Վենեսուլեայում այսօր՝ ապրիլի 2-ին, սկսվում է նախագահական նախընտրական արշավը։ Այն կշարունակվի մինչև ապրիլի 11-ը, իսկ ապրիլի 14-ին հարավամերիկյան այս երկրում տեղի կունենա քվեարկությունը, հաղորդում է ABC հեռուստաալիքը։

Նախընտրական արշավը սկսվել է իշխող կուսակցության թեկնածու Նիկոլաս Մադուրոյի՝ ընդդիմության միասնական թեկնածու Էնրիկե Կապրիլեսին պատմությունը չիմանալու մեջ մեղադրելով։ Մարտի 31-ին ելույթ ունենալով Բարինաս նահանգում՝ Մադուրոն Վենեսուելայի ընդդիմությանը համամեատել է «Հիտլերի ժառանգների» հետ։

Այսիսի համեմատությունն առաջացրել է ընդդիմության թեկնածուի կոշտ արձագանքը, որի մայրական կողմի նախնիները տուժել են նացիստների գործողություններից։

«Նա (Նիկոլաս Մադուրոն) ընդհանրապես գիտի՞, թե Հիտլերն ով է եղել։ Եթե գիտի, ապա նրա արտահայտությունները վրդովեցուցիչ և զզվելի են, քանի որ նա պնդում է, որ նա, ով այլ կերպ է մտածում, մարդասպան է։ Նրանք, ովքեր ուզում են կառավարել, պետք է, այնուամենայնիվ, հարգեն ժողովրդին»,- ասել է Կապրիլեսը։

Ներկայում հանրային կարծիքի հարցումները նախագահական ընտրություններում հաղթանակ են կանխորոշում Մադուրոյի համար․ իշխանական թեկնածուի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 55%-ը, ընդդիմության թեկնածուի օգտին՝ 45%-ը։

Հիշեցնենք, որ Վենեսուելայում նախագահական այս արտահերթ ընտրությունների անհարժեշտությունն առաջացավ մարտի 5-ին նախագահ Ուգո Չավեսի մահվանից հետո։ Էնրիկե Կապրիլեսը անցյալ տարվա հոկտեմբերին մեկ անգամ արդեն պայքարել է պետական բարձրագույն պաշտոնի համար։ Այդ ժամանակ ստանալով 55% ձայն՝ վերընտրվեց Չավեսը, իսկ Կապրիլեսը ստացավ ընտրողների ձայների 44%-ը։