Օբաման Քենեդիի դստերն առաջարկել է Ճապոնիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկրի նախկին՝ 1963թ․ սպանված նախագահ Ջոն Քենեդիի դուստր Քերոլայն Քենեդիին առաջարկել է Ճապոնիայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը, հաղորդում է BBC-ն։

Փորձագետները Օբամայի այս որոշումը բացատրում են այն փաստով, որ Քենեդիի ընտանիքը բարեկամություն է անում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ։ Նաև ենթադրվում է, որ Քերոլայն Քենդեդիին որոշել են շնորհակալություն հայտնել 2008թ․ և 2012թ․ նախագահական ընտրություններին Բարաք Օբամայի թեկնածությունը ակտիվ պաշտպանելու համար։

Հարկ է նշել, որ Քերոլայն Քենեդին երբեք չի աշխատել որպես դիվանագետ։ Մասնագիտությամբ նա իրավաբան է, իսկ հայտնի է նախևառաջ որպես գրող։

Ճապոնիան ԱՄՆ-ի առևտրային խոշորագույն գործընկերներից մեկն է։ Նախկինում Ճապոնիայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը զբաղեցրել են նախկին փոխնախագահ Ուոլտեր Մոնդեյլը և Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Թոմ Ֆոլին։

Մեկնաբանել