Sony-ն 20 Մգպ տեսախցիկով սմարթֆոն կթողարկի

Վերջերս համացանցում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, թե էլեկտրատեխնիկա արտադրող ճապոնական Sony ընկերությունը մտադիր է հզորացված և ավելի որակյալ տեսախցիկով սմարթֆոն թողարկել, հաղորդում է Softpedia-ն:

Esato ֆորումում նորույթի մասին մի շարք տվյալներ են հրապարակվել: Նշվում է, որ Honami անվանումով սարքավորումը կներկայացվի 2013թ. ամռան վերջին: Sony-ն մտադիր է վաճառել այն Cyber-shot ենթաբրենդով, քանի որ նոր սմարթֆոնի յուրահատկությունը կապված է տեսախցիկի հզորացման հետ:

Նախնական տվյալների համաձայն` Honami-ն կունենա 20 Մգպ թարմացված օպտիկայով տեսախցիկ, 5-դյույմանոց Full HD էկրան, 2,3 ԳՀց հաճախականությամբ Qualcomm Snapdragon 800 MSM8974 պրոցեսոր, Adreno 330 տեսաքարտ և 2 Գբ օպերացիոն հիշողություն: Սմարթֆոնը պաշտպանված կլինի խոնավությունից և փոշուց: