ԱԳՆ խոսնակն Ազնավուրի հայտարարությունները չի մեկնաբանում

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը չի մեկնաբանում Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի որևէ հայտարարություն: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Բալայանը՝ անդրադառնալով շվեյցարական ֆրանսալեզու RTS հեռուստաալիքի հետ զրույցում Ազնավուրի արած այն հայտարարությանը, թե ինքը «թքած ունի Ցեղասպանություն բառի վրա»:

Բալայանն ասաց, որ այս կապակցությամբ ինքը զերծ կմնա որևէ մեկնաբանությունից:

Նշենք, որ Ազնավուրը մարտի 24-ին շվեյցարական RTS հեռուստաալիքին տված ծավալուն հարցազրույցում հանդես էր եկել մի շարք հայտարարություններով, որոնցից մեկում նշում էր. «Ես թքած ունեմ Ցեղասպանություն բառի վրա, քանի որ ինձ համար ավելի մեծ կարևորություն ունի պատմական փաստերի ճանաչումը»: