Google-ը փորձարկում է Babble ծառայությունը

Օրերս համացանցում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, թե Google տեխնոլոգիական ընկերությունը մտադիր է տեքստային և մուլտիմեդիա հաղորդագրությունների նոր ծառայություն թողարկել` Babble, հաղորդում է Mashable-ը:

Droid-Life-ի ինսայդերների հաղորդմամբ` ընկերությունը իրապես զբաղվում է նշված ծառայության նախագծմամբ, և ներկայում այն փորձարկում են ընկերության աշխատակիցները:

Ի տարբերություն մի շարք մրցակիցների` Babble-ը օգտատերերին հնարավորություն կտա հաղորդագրություններ փոխանակել iOS-ով, Android-ով, Chrome-ով աշխատող սարքավորումների և Google+-ի ու Gmail-ի միջև: Ծառայությունը կառաջարկի ակնթարթային հաղորդագրությունների և լուսանկարների խմբակային ուղարկման հնարավորություն:

Ակնկալվում է, որ Babble-ը պաշտոնապես կներկայացվի Google-ի ամենամյա I/O Developers Conference համաժողովի շրջանակում, որը կանցկացվի մայիսի 15-17-ը Սան Ֆրանցիսկոյի Moscone Center կենտրոնում:

Մեկնաբանել