Տեղի կունենա «18-33. արդի հայ պոեզիա» գրքի շնորհանդեսը

Լուսանկարը` Granish.org-ի

Ապրիլի 3-ին` ժամը 16:00-ին, The Club-ում տեղի կունենա Համազգային հայ կրթական և մշակութային միության հրատարակությամբ լույս տեսած «18-33. արդի հայ պոեզիա» անթոլոգիայի շնորհադեսը, ասված է միության տարածած հաղորդագրությունում: Ժողովածուն ներառում է «անկախության սերնդի» գրական հունձքը:

«18-33. արդի հայ պոեզիա» անթոլոգիան 18-ից 33 տարեկան 13 բանաստեղծների՝ Վահե Արսենի, Աշոտ Գաբրիելյանի, Տաթևիկ Խուրշուդյանի, Էդուարդ Հարենցի, Անահիտ Հայրապետյանի, Կարեն Անտաշյանի, Աննա Դավթյանի, Նարե Հովհաննիսյանի, Հասմիկ Սիմոնյանի, Մարիամ Կարապետյանի, Մանե Գրիգորյանի, Ռուզաննա Ոսկանյանի, Տաթև Չախչախյանի ստեղծագործությունների ընտրանին է:

Անթոլոգիան կազմել և խմբագրել են Լիլիթ Գալստյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Մեկնաբանել