Խիզախ Հայդի Քլումը փրկել է օվկիանոսում խեղդվող որդուն

Գերմանացի մոդել և հաղորդավար Հայդի Քլումը Հավայան կղզիներում հանգստանալիս փրկել է օվկիանոսում խեղդվող ավագ որդուն: Ականատեսների խոսքով՝ Քլումի ավագ որդին՝ յոթնամյա Հենրին, լողում էր իր երկու դայակի հետ: Անսպասելիորեն երեխան հայտնվել է մեծ ալիքի տակ: Մայրը միանգամից նետվել է ջրի մեջ:

«Իհարկե, որպես մայր ես շատ վախեցա որդուս և նրանց համար, ովքեր այդ պահին ջրում էին», – ասել է Քլումը: Մոդելի խոսքով՝ իր որդին «լավ լողորդ է». չնայած օգնությանը՝ տղան կարողացել է ինքնուրույն հասնել ափին: Հայդիի թիկնապահները դայակներին օգնել են դուրս գալ ջրից:

1990-ականների վերջից Հայդի Քլումը աշխարհի ամենահայտնի մոդելներից է: Նա ամուսնացած է եղել բրիտանացի երգիչ Սիլի հետ, որից բաժանվել է 2012-ին:

Մեկնաբանել