Բրիտանական ընկերությունների խարդախություններն արժեցել են 1 մլրդ ֆունտ ստեռլինգ

Վերջին 5 տարում բրիտանական ընկերությունները և թոփ մենեջերները հարկադրված են եղել խարդախությունների համար 976 մլն ֆունտ տոււգանք վճարել: Այսպիսի տվյալներ է պարունակում միջագային Ernst&Young աուդիտորական ընկերության զեկույցը, որը կազմելիս ուսումնասիրվել է խարդախության ավելի քան 700 դեպք: Տուգանքների մեծ մասը՝ 70%-ը, բաժին է ընկել ֆինանսական սեկտորի ներկայացուցիչներին:

Ընդ որում՝ «ամենախարդախը» հիփոթեքային վարկավորման և հատուկ ֆինանսավորման (նավթագազային, ենթակառուցվաքծների, լոգիստիկ, անշարժ գույքի) ոլորտներն են:

Ըստ Ernst&Young-ի՝ խարդախության դեպքերը մեծ տարածում ունեն նաև այլ ոլորտներում, որտեղ տուգանքի միջին չափը ևս բավական բարձր է: Այսպես՝ լայն սպառման ոլորտի խաղորդների համար տուգանքի միջին չափը կազմել է 56 մլն, որը, սակայն ընդհանուր գումարի ընդմենըը 2%-ն է: Պակաս խիստ տուգանքներ բաժին են ընկել հումքի ոլորտին՝ միջինը 10 հազ. ֆունտ:

Զեկույցի տվյալների համաձայն՝ տուգանքները առավելապես վճարել են ընկերությունները: Ֆիզիկական անձանց վճարած տուգանքները չեն գերազանցել 50 մլն ֆունտը: Մյուս կողմից՝ ֆիզիկական անձինք խարդախություններին մասնակցելու համար կարող են անգամ դատապարտվել միջինը 5,5 տարվա ազատազրկման: Այս ճակատագրին ամենից շատ արժանանում են ընկերությունների տնօրենները: