Բաքուն և Անկարան կարող են միանալ վրաց-ամերիկյան զորավարժություններին.Ալասանիա

2013թ. Ադրբեջանը և Թուրքիան կարող են միանալ Վրաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորվարժություններին: Այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, հաղորդում է APA գործակալությունը: Վրաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է հաջորդ տարի զորավարժություններն անցկացնել ջոկատային մակարդակով: Նրա խոսքով՝ հարցի վերաբերյալ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի հետ: «Բնականաբար մենք չենք թաքցնում, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր ռազմական համագործակցությունը առանձնահատուկ բնույթ է կրում, և եթե զորավարժությունների մասնակիցների աշխարհագրությունը մեծանա, առաջինը պետք է Թուրքիան և Ադրբեջանը միանան», -ասել է նախարարը:

Մեկնաբանել