Թուրքիայի օմբուդսմենին ուղղված առաջին բողոքը հենց իր դեմ է

Թուրքիայի պատմության մեջ մարդու իրավունքների առաջին պաշտպան Նիհատ Օմերօղլուն, որը սկսել է պաշտոնավարել 2013թ. մարտի 29-ին, սկսել է ստանալ քաղաքացիների առաջին դժգոհությունները և բողոքները:

Թուրքական Radikal պարբերականը գրում է, որ առաջին իսկ նամակում դժգոհել են են հենց օմբուդսմենից: Թուրքիայում գործող «Երիտասարդ քաղաքացիականների կազմակերպության» նամակի համաձայն` նախկինում Վճռաբեկ դատարանի անդամ Նիհատ Օմերօղլուն «Ակօսի» խմբագիր Հրանտ Դինքին 301 հոդվածով դատապարտողներից էր և ստորագրել է Դինքին դատելու համար:

Կազմակերպության ներկայացուցիչների խոսքով` այդ որոշումը ստորագրած և դրա համար ներողություն չխնդրած անձը չի կարող լինել մարդու իրավունքների պաշտպան, և իրենք բողոքում են դրա դեմ: