Քեմբրիջի դքսուհին կդառնա ապրանքանիշ

Բրիտանիայի արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը, վերջերս դարձել է անգլիական նորաձևության օրենսդիրը, ընդ որում՝ առանց հատուկ ջանքերի կամ հնարքների: Նրան այս հարցում թերևս օգնում են գրագետ և արհեստավարժ ոճաբանները: Ակնհայտ է, որ Քեյթն ունի սեփական ապրանքանիշ ստեղծելու պոտենցիալ:

Քեմբրիջի դքսուհու նպատակը մեծ եկամուտները չեն, նրա ջանքերը գլխավորապես ուղղված են բարեգործությանը: Telegraph-ի հաղորդմամբ՝ Քեմբրիջի դուքսի և դքսուհու Թագավորական հիմնադրամը մտադիր է Քեյթի անվամբ ապրանքներ թողարկել: Այսպիսով՝ նրա անունը կդառնա ապրանքանիշ:

«Այն բանից հետո, երբ անցյալ տարի հիմնադրամը փոխեց իր անվանումը, մենք սկսեցինք նոր ապրանքանիշի գրանցումը: Այս գործընթացի մաս է կազմում նաև ապագայում մեր գործունեության ուղղությունների սահմանումը: Դա հիմնադրամը կպաշտպանի դքսուհու անվան ապօրինի օգտագործումից», – ասել է Սենթ Ջեյմս պալատի մամուլի խոսնակը: