Խալեդ Մաշալը «Համասի» քաղբյուրոն կղեկավարի ևս չորս տարի

Խալեդ Մաշալը պաղեստինյան «Համաս» շարժման քաղբյուրոյի ղեկավարը կլինի ևս չորս տարի։ Շարժման ղեկավարությունը հաստատել է նրա վերընտրման մասին տեղեկությունները, հաղորդում է Euronews-ը։

«Համասի» առաջնորդի ընտրությունը տեղի է ունեցել Կահիրեում, ուր շարժման կենտրոնակայանը տեղափոխվել է Դամասկոսից։ Անցյալ տարի Մաշալը հայտարարել էր հնարավոր հրաժարականի մասին, սակայն ավելի ուշ փոխել էր որոշումը՝ մատնանշելով «Մերձավոր Արևելքում տիրող բարդ իրադրությունը»։

Մաշալը «Համասը» գլխավորում է 1996-ից։

Մեկնաբանել