2014թ. Վրաստանում մարդահամար կանցկացվի

2014թ.Վրաստանում բնակչության ընդհանուր մարդահամար անցկացվի: Այս մասին որոշում է ընդունել Վրաստանի կառավարության՝ մարդահամարի համակարգման հանձնաժողովը, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:

Հանձնաժողովը ղեկավարում է վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Այսօրվա նիստին հանձնաժողովը քննարկել և հաստատել է ընդանուր մարդահամարի ծրագիրը:

Վրաստանում առաջին ընդհանուր մարդահամարն անցկացվել է 2002թ., որի տվյալների համաձայն՝ Վրաստանի բնակչությունը 4,3 մլն է՝ չհաշված Աբխազիան և Ցխինվալիի տարածաշրջանը: