Արազ Օզբիլիս. Հայաստանի հավաքականն ընտրել եմ սրտիս թելադրանքով

«Կուբանի» և Հայաստանի հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Արազ Օզբիլիսը ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում խոսել է ընթացիկ մրցաշրջանում ակումբի առջև դրված խնդիրների, «Սպարտակի» դարպասը խփած գոլի և իր հավաքականի` Բրազիլիա մեկնելու հնարավորությունների մասին:

Գո՞հ եք «Սպարտակի» հետ ոչ-ոքիից:
-Մենք երկու միավոր կորցրինք: Մենք շատ պահեր ունեինք, և խաղավարտից 10 րոպե առաւ հաղթում էինք 2:1 հաշվով: Եթե նայենք մրցաշարային աղյուսակում թիմերի զբաղեցրած դիրքը, ապա այս արդյունքն այդքան էլ վատը չէ: Ամեն դեպքում, Մոսկվայում «Սպարտակին» հաղթելը շատ դժվար է:

Ձեր կարիերայում այսպիսի գեղեցիկ և կարևոր գոլեր եղե՞լ են:
-Հնարավոր է` կարևորության տեսակետից սա առաջին դեպքն է, սակայն գեղեցկության առումով` մի քանիսից մեկը: Մինչ այդ էլ մի քանի գեղեցիկ գոլեր եմ խփել:

Ռուսաստանի առաջնությունում արդեն 9 գոլ եք խփել: Կիսապաշտպանի համար սա գերազանց արդյունք է, եթե հաշվի առնենք, որ լավագույն ռմբարկուն` Ձեր հայրենակից Յուրա Մովսիսյանը, 12 գոլի հեղինակ է դարձել: Քանի՞ գոլ կցանկանայիք խփել այս մրցաշրջանում:
-Շատ դժվար է պատասխանել այս հարցին: Չգիտեմ: Իհարկե, ինձ դուր է գալիս գոլեր խփել, սակայն ամենակարևորն այն է, որ նրանք արդյունք բերեն: Մրցաշրջանի սկզբում մտածում էի 10 գոլի մասին: Այժմ երբ մոտ եմ այդ ցուցանիշին, կցանականայի հնարավորինս շատ խփել:

Խաղից անմիջապես հետո կատակեցի` հայտարարելով, որ դուք Մովսիսյանից լավն եք:
-Ինձ հարցրեցին, թե արդյոք մինչ այս հանդիպումը երբևէ խաղացել էի նրա դեմ և ով ավելի լավ հանդես եկավ այսօր: Ես ասացի, որ դա առաջին դեպքն էր: Իսկ հետո ավեկացրի, որ ես գոլ եմ խփել, իսկ նա` ոչ: Ուստի դատեք ինքներդ: Իրականում մենք լավ ընկերներ ենք:

Կարողացա՞ք խոսել խաղից հետո:
-Այո, իհարկե: Նա շնորհավորեց ինձ, և մենք հաջողություն մաղթեցինք միմյանց մրցաշրջանի երկրորդ մասում:

Ի՞նչ խնդիրներ են դրված «Կուբանի» առջև:
-Մենք պետք է լինենք լավագույն տասնյակում: Իհարկե, չէինք ցանկանա լինել ներքևում, իսկ լավագույն դեպքում հույս ունենք տեղ զբաղեցնել եվրագավաթներում: Անձամբ ես կարծում եմ, որ դա հնարավոր է:

Գո՞հ եք թիմում և ինչպե՞ս է աշխատանքը Լեոնիդ Կուչուկի հետ: Նա արդեն երրորդ մարզիչն, ով այս մրցաշրջանում գլխավորում է «Կուբանը»:
-Մենք հրաշալի թիմ ունենք: Բոլորը մարտական են տրամադրված և քրտնաջան աշխատում են: Դա վերաբերում է նաև մարզչին: Նա լավ մասնագետ է, ում հետ հեշտ է աշխատել:

Չզարմացա՞ք, որ հիմնական կազմի մի քանի ֆուտբոլիստների ուղարկել են դուբլ
-Այս հարցն ինձ չի վերաբերում` չեմ կարող մեկնաբանել:

Ինչո՞ւ որոշեցիք հանդես գալ Հայաստանի հավաքականում ոչ թե Հոլանդիայի:
-Այս որոշումն ընդունել է իմ սիրտը:

ԱԱ ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները հավասար են, բացի Իտալիայից: Ինչո՞ւ չի հաջողվում Ձեզ միավորներ վաստակել:
-Թիմն աշխատում է: Մեզ մի փոքր համբերություն է հարկավոր: Մենք լավ և որակյալ ֆուտբոլիստներ ունենք: Հավաքականը Բրազիլիա մեկնելու հնարավորություններ դեռ ունի, պարզապես պետք է հավատալ և օգնել միմյանց:

Թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Չեխիայից կրած պարտություն հետո հրաժարական տվեց, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չընդունեց այն: Պե՞տք է մեղադրել մարզչի անհաջող ելությների մեջ:
-Չեմ կարծում: Ֆուտբոլը թիմային խաղ է, ուստի արդյունքի համար պատասխանատու են բոլորը, ոչ միայն մարզիչը:

Ինչո՞ւ որոշեցիք հեռանալ «Այաքսից» և տեղափոխվել Ռուսաստան:
-Ես խաղային պրակտիկա կարիք ունեի: Ցանկանում էի ավելի շատ խաղալ, իսկ «Կուբանն» ինձ ընձեռել է առաջադիմելու հնարավորություն:

Կարո՞ղ եք համեմատել Հոլանդիայի և Ռուսաստանի առաջնությունները:
-Երկու առաջնություններն էլ լավն են, սակայն Ռուսաստանում ավելի բարդ է: Այստեղ ավելի մեծ ուշադրություն է դարձվում ֆիզիկական պատրաստվածությանը: