Մոուրինյո. Վաղը Դրոգբան և Ուեսլին կլինեն իմ ընկերները, բայց ոչ՝ թիմիս անդամները

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Գալաթասարայի» կազմից առանձնացրել է 3 ֆուտբոլիստի՝ Դիդյե Դրոգբային, Ուեսլի Սնեյդերին և Բուրակ Յըլմազին:

«Դրոգբան, Սնեյդերը և Յըլմազն իրենց տեղը կգտնեին աշխարհի ցանկացած ակումբում: Դիդյեն և Ուեսլին նախկինում կարևոր դերակատարություն են ունեցել իմ մարզած թիմերում, իսկ վաղը նրանք կլինեն իմ ընկերները, բայց ոչ՝ թիմիս անդամները»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտանական կայքը: