ՊՍԺ – Բարսելոնա՝ 2:2. Չեմպիոնների լիգա (տեսանյութ)

«Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ առաջին խաղում հյուրընկալվելիս չկարողացավ պարտության մատնել ՊՍԺ-ին. գրանցվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշիվ:

Կատալոնացիները, սպասվածի համաձայն, շատ ավելի շատ էին տիրում գնդակին, բայց ՊՍԺ-ի հակագրոհներն ավելի վտանգավոր էին և հենց նրանք էլ առաջին լուրջ վտանգավոր պահը ստեղծեցին, ինչից հետո «Բարսելոնային» միայն դարպասաձողը փրկեց:

Այդուհանդերձ, առաջին խաղակեսի վերջնամասում «Բարսելոնան» առաջ անցավ հաշվի մեջ. 38-րդ րոպեին Ալվեսի հրաշալի փոխանցումից հետո աչքի ընկավ Մեսսին: Գոլից մի քանի րոպե անց Մեսսին վնասվածք ստացավ և կաղալով գնաց ընդմիջման, իսկ երկրորդ խաղակեսը կատալոնացիները սկսեցին առանց իրենց առաջատարի, Լեոյի փոխարեն հանդիպումը շարունակեց Ֆաբրեգասը:

Երկրորդ խաղակեսի միջնամասում ՊՍԺ-ն տիրեց նախաձեռնությանը և մեկը մյուսի հետևից վտանգավոր գրոհներ էր կազմակերպում: 80-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչը խփեց պատասխան գնդակը:

«Բարսելոնան» ընդունած գոլից հետո ուժեղացրեց ճնշումը և 89-րդ րոպեին Սիրիգուի նյարդերը տեղի տվեցին. նա սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեց Ալեքսիս Սանչեսի նկատմամբ, իսկ Չավին սառնասրտորեն իրացրեց 11-մետրանոցը, բայց սա էլ դեռ վերջ չէր: Մրցավարի ավելացրած վերջին 4-րդ րոպեին Մատյուիդին օգտվեց Վիկտոր Վալդեսի սխալից և հավասարեցրեց հաշիվը՝ 2:2:

http://www.dailymotion.com/video/xyopvw_psg-vs-barcelona-2-2-match-highlights_sport

Մեկնաբանել