Վերջին շրջանում Վրաստանում խորհրդարանական մեծամասնության՝ «Վրացական երազանքի», ինչպես նաև նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած «Ազգային միասնական շարժում» կուսակցության որոշ հակառակորդներ կոչ են անում նախագահին զրկել մայիսի 26-ին Վրաստանի Անկախության օրվա շքերթն ընդունելու հնարավորությունից, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը:
Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլիի խոսքով՝ շքերթն ընդունել է վրաց ժողովուրդը:
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ տոնական օրը տպավորիչ է լինելու, սակայն շրջանցել է հարցը՝ ով է ընդունելու շքերթը:
«Շքերթը կընդունի վրաց ժողովուրդը, և այդպես պետք է միշտ լինի: Մինչ այժմ շքերթթ ընդունել է նախագահ Սաակաշվիլին: Սա սխալ մոտեցում է: Վրաստանի անկախության օրը մեզ համար ամենակարևոր օրն է, և մենք պետք է այն այնպես նշենք, որ հասարակության շրջանում անկախության նկատմամբ դրական վերաբերմունք ձևավորվի»,- ասել է նախարարը: