Instagram լուսանկար՝ New York Times-ի առաջին էջին

iPhone-ով արված լուսանկարները վերջերս սկսել են համարվել լիարժեք ֆոտոնյութեր, մինչդեռ Instagram-ից վերցված կադրերի հանդեպ պրոֆեսիոնալներն ունեն բավական սառը վերաբերմունք: Մինչդեռ անտեսել մի ռեսուրս, որից օգտվում է ավելի քան 100 մլն մարդ, գրեթե անհնար է:

Այս տարվա փետրվարին խոշորագույն ֆոտոբանկ Getty Images-ը տեղադրել էր լուսանկարիչ Նիք Լեմի արած Instagram լուսանկարները: Ստուդիայում բեյսբոլիստների հետ նկարահանումների ժամանակ Լեմն օգտագործել է ոչ միայն պրոֆեսիոնալ տեսախցիկ, այլև իր iPhone-ը: Այս քայլով Getty Images-ն ըստ էության Instagram-ը ճանաչել է լուսանկարչի լիարժեք գործիք: New York Times-ն իր հերթին ավելի հեռու է գնացել:

Պարբերականի վերջին համարի առաջին էջին տեղադրվել է բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի լուսանկարը՝ հենց այն մեկը, որը տարեսկզբին iPhone-ով արել էր Նիք Լեմը:

New York Times թերթը ԱՄՆ-ում ժողովրդականություն վայելող երրորդ խոշոր պարբերականն է՝ աշխատանքային օրերի 876 638 տպաքանակով:

Ավելի վաղ թերթն օգտագործել է լուսանկարներ, որոնք արվել են բջջային սարքերով, սակայն Instagram-ը նման պատվի դեռ չէր արժանացել:

Մեկնաբանել