Աշխարհամարտից մնացած ռումբ՝ Բեռլինի կայարանում

Ապրիլի 2-ի երեկոյան Բեռլինի Կենտրոնական երկաթուղային կայարանի մոտ հայտնաբերվել է Երկրորդ աշխարհամարտից մնացած ռումբ. գնացքների երթևեկությունը հյուսիսային ուղղությամբ դադարեցվել է:

Բեռլինյան ոստիկանության ներկայացուցչի տեղեկացմամբ՝ ռումբը հայտնաբերվել է երեկ կայարանից հյուսիս գտնվող փողոցների արանքում:

Այս պահին գերմանացի սակրավորները որոշում են՝պետք է ռումբը դո՞ւրս բերել, թե՞ ոչնչացնել տեղում:

Deutsche Bahn երկաթուղային կոնցեռնի ներկայացուցիչն ասել է, որ ռումբի չեզոքացման աշխատանքների ընթացքում կայարանի հետ հաղորդակցությունը հյուսիսային ուղղությամբ կդադարեցվի: