Տևեսն այսօր կարող է ազատազրկվել

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կառլոս Տևեսը, ով ոստիկանության կողմից մեղադրվում է առանց վարորդական իրավունքի և ապահովագրության մեքենա վարելու մեջ, այսօր կկանգնի դատարանի առաջ։

Հիշեցնենք, որ արգենտինացին միջադեպի համար ձերբակալվել էր մարտի 8-ին, սակայն ազատ էր արձակվել գրավի դիմաց։

Այսօր կկայանա դատական նիստը, որի արդյունքում Տևեսը կարող է 6 ամսվա ազատազրկման դատապարտվել։

Մեկնաբանել