Դուբայի երկրորդ միջազգային օդանավակայանը՝ Dubai World Central-ը, ուղևորների համար կբացվի այս տարվա հոկտեմբերի 26-ին, հաղորդում է AMEinfo էմիրաթական ինտերնետ կայքը:
Ժամանակի ընթացքում այն կդառնա աշխարհի խոշորագույն միջազգային օդանավակայանը՝ տարեկան 160 մլն ուղևոր թողունակությամբ: Օդանավակայանի ուղևորային տերմինալի շինարարությունն ավարտվել է 2012թ., իսկ 2010-ից Dubai World Central-ն ընդունում է բեռնատար ինքնաթիռներ:
Ավիահաղորդակցությամբ զբաղվող էմիրաթական ընկերության ներկայացուցիչ Ջամալ ալ Հայի խոսքով՝ այս հոկտեմբերին նոր օդանավակայանը կսպասարկի սաուդյան Nas Air և լեհ-հունգարական Wizz Air ավիաընկերությունների չվերթները:
Dubai International գլխավոր միջազգային օդանավակայանն արդեն այսօր համարվում է տարածաշրջանի ամենածանրաբեռնված հանգույցը և աշխարհի թվով երկրորդ ծանրաբեռնված օդանավակայանը: 2012թ. այն ընդունել է շուրջ 58 մլն ուղևոր: Միայն այս տարվա փետրվարին Դուբայի միջազգային օդանավակայանն ընդունել է շուրջ 5 մլն մարդ: