Վարպետության դասեր` Տիգրան Համասյանից

Ճանաչված ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը վարպետության դասեր կտա Գյումրիում, Գորիսում, Շուշիում և Երևանում: Այս մասին դաշնակահարը գրել է Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:

«Մուտքն անվճար է, բայց դասը կեսից լքելը 40000 դրամ է: Դասընթացների թեման չի լինելու զուտ գաջային, ներողություն նկատի ունեի ջազային: Նյութը լինելու է ընդհանուր երաժշտության մասին: Թե ինչ են իրենցից ներկայացնում երաժշտության այս 3 բաղադրամասերը` ռիթմը, մեղեդին և հարմոնիան, և այս բաղադրամասերը զարգացնելու հնարավորություններն ու հատուկ մտածելակերպ(երը) հետևյալը զարգացնելու համար: Այս մոտեցումներն իրենց մեջ ընդգրկելու են տարբեր երաժշտական ժանրեր, որոնց բառապաշարը մեծամասնությամբ լինելու է Հայկական Ժողովրդական երաժշտուկան լեզուն: Անպայման ձեզ հետ բերեք ձեր գործիքները (իհարկե բացի դաշնամուրից և երգեհոնից)»,- գրել է Համասյանը: