Ձերբակալվել է «Զվարթնոց» մաքսատան բաժնի պետը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով` ՀՀ քր. օր-ի 215-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքի կատարման կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետ Արսեն Փափազյանը և Երևան քաղաքի բնակիչ Աշոտ Գասպարյանը:

Ինչպես հաղորդում են ՀՔԾ մամուլի ծառայությունից, վերջիններս կասկածվում են Արաբական Միացյալ Էմիրություններում ձեռք բերված խոշոր չափերի` 2702.58 կարատ ադամանդները 2013թ. մարտի 1-ին նախնական համաձայնությամբ, Արսեն Փափազյանի պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, մաքսային հսկողությունից թաքցնելու և չհայտարարագրելու միջոցով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխելու մեջ:

Նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Մեկնաբանել