Յուրա Մովսիսյանը` Ռուսաստանի առաջնության մարտ ամսվա լավագույն 3 ֆուտբոլիստների թվում

Ռուսաստանի Պրեմիեր լիգան և հեղինակավոր Championat.com կայքն համատեղ շարունակում են որոշել առաջնության յուրաքանչյուր ամսվա լավագույն ֆուտբոլիստին: Մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ԲԿՄԱ-ի բրազիլացի հարձակվող Վագներ Լավը, ով ընդհանուր առմամբ հավաքել է 18 միավոր:

Նրան հաջորդում է Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով երեք խաղերի արդյունքում ստացել է 11 միավոր և 1 միավորով գերազանցել է երրորդ հորիզոնականը զբաղեցրած Վանդերսոնին («Կրասնոդար»):

Նշենք, որ ընդհանուր հաշվարկում առաջատարը «Դինամոյի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինն է. նա 22-րդ տուրից հետո իր հաշվին ունի 45 միավոր: Այստեղ ևս երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Յուրա Մովսիսյանը` 37 միավորով: