Լիոնել Մեսսիի վնասվածքը լուրջ չէ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է վնասվածքի հետ կապված բուժզննման նախնական արդյունքների մասին:

«Ի ուրախություն ինձ` վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, շուտով կվերադառնամ:
Շատ ափսոս, որ լուրջ վնասվածք է ստացել Մասկերանոն: Մենք նրան հետ ենք և արագ ապաքինում ենք ցանկանում», – գրել է Մեսսին Facebook-ի իր էջում:

Հիշեցնենք, որ ՉԼ 1/4 եզրափակչի ՊՍԺ-ի հետ (2:2) խաղում Մեսսին վնասել է աջ ոտքի ազդրի մկանը: