Ռեալը հեշտությամբ հաղթում է Գալաթասարային. Չեմպիոնների լիգա

Այսօր Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում ընդունել էր «Գալաթասարային»։

Ժոզե Մոուրինյոյի սաները վստահ հաղթանակ տարան թուրքական թիմի նկատմամբ և մեծ է հավանականությունը, որ այս զույգից հենց «արքայական» ակումբը կմասնակցի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլին։

Մադրիդյան ակումբում գոլերի հեղինակ են դարձել Կրիշտիանո Ռոնալդուն, Քարիմ Բենզեման և Գոնսալո Իգուինը։

Մեկնաբանել