Ապրիլի 3-ին ԱՄՆ Արևմտյան Վիրջինիա նահանգի Ներկայացուցիչների պալատը Խոջալուի այսպես ասած «ցեղասպանությունը» ճանաչող բանաձև է ընդունել, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:
Բանաձևում նշվում է, որ Խոջալուի դեպքերը հայկական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում դեռ 1988թ. իրականացվող ռազմական ագրեսիայի և էթնիկ զտումների անքակտելի մասն են:
Բացի այդ՝ ըստ փաստաթղթի՝ Խոջալուի դեպքերը միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչվել են որպես սարսափելի ողբերգություն:
Հիշենցենք, որ համանման բանաձևեր ընդունել են նաև ԱՄՆ մի շարք այլ նահանգների օրենսդիր մարմիններ ևս, այդ թվում՝ Փեսնիլվանիա, Միսիսսիպի, Մեն, Տեխաս, Արքանզաս, Օկլահոմա, Նյու Մեքսիկո և Թենեսի նահանգների: