Ապրիլի 4-ի դրությամբ ԿԸՀ-ում հավատարմագրված է տեղական երեք ՀԿ

Մայիսի 5-ին նախատեսված Երևանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօրվա` ապրիլի 4-ի դրությամբ, հավատարմագրված է տեղական 3 հասարակական կազմակերպություն:

ԿԸՀ պաշտոնական կայքի տվյալների համաձայն` հավատարմագրված է «Ընտրական համակարգեր կենտրոն»-ի 60, «Իրավակիրթ հասարակության»` 50, «Հարմոնիա»-ի 100 դիտորդ:

Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն` դիտորդների հավատարմագրման և հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխությունների կատարման վերջնաժամկետն ապրիլի 24-ն է:

Մեկնաբանել