Ապրիլի 4-ին նշվում է Վեբմաստերի օրը

Ապրիլի 4-ին նշվում է Վեբմաստերի օրը, որը պատահական չի ընտրվել. 4.04 թվերը խորհրդանշում են 404 սխալը («էջը չի գտնվել»), որն ուղղակիորեն կապված է վեբմաստերի աշխատանքի հետ: Բացի այդ՝ այս օրը համընկնում է նաև որոշ երկրներում նշվող Համացանցի միջազգային օրվա հետ:

Վեբմաստերի աշխատանքը բավական բարդ է: Մասնագիտությունը ձևավորվել է համեմատաբար վերջերս՝ համացանցի զարգացմանը զուգընթաց: Վեբմաստերը կամ կայքի «ղեկավարը» զբաղվում է վեբ կայքերի մշակմամբ:

Առաջին անգամ «վեբմաստեր» (webmaster) եզրը շրջանառության մեջ է դրել համացանցի «նախահայր» Թիմ Բեռներս Լին 1992թ. «Առցանցում հիպերտեքստի ոճի ուղեցույց» փաստաթղթում:

1990-ականների սկզբին, երբ «հանրամատչելի» համացանցը դեռ նոր էր զարգանում, առաջին վեբմաստերների գործառույթները բազմազան էին. նրանք կատարում էին վեդ դիզայների, կայքի հեղինակի և մոդերատորի, ծրագրավորողի, համակարգային ադմինիստրատորի, կոնտենտ մենեջերի, կայքի տեխնիկական սպասարկմամբ զբաղվող մասնագետի աշխատանքը: Համացանցի և խոշոր կայքերի ու տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց` վեբմաստերների մասնագիտությունը ճյուղավորվեց:

Ի դեպ՝ անգլերենում կին վեբմաստերներն ունեն իրենց անվանումը՝ webmistress:

Մեկնաբանել