2013թ. Facebook-ը բջջային սարքավորումների գովազդից $1 մլրդ եկամուտ կստանա

2013թ. աշխահի սոցցանցի՝ Facebook-ի՝ բջջային սարքավորումների գովազդից եկամուտները կկազմի $1 մլրդ: Այսպիսի կանխատեսում է արել ամերիկյան eMarketer վերլուծական ընկերությունը, որը մասնագիտացած է ինտերնետային գովազդի շուկայի ուսումնասիրության ոլորտում:

Ընկերության տվյալների համաձայն՝ 2013թ. բջջային սարքավորումների համար նախատեսված գովազդները եկամուտները 2,5 անգամ կգերազանցեն 2012-ի ցուցանիշը: Անցած տարի՝ Facebook-ը առաջին անգամ հրապարակել է, որ բջջային գովազդների ստացված հասույթը՝ $391 մլն:

Ներկայում սոցցանցը մտադիր է ավելի սերտ համագործակցել բջջային հեռախոսների արտադրողների հետ՝ բջջային սարքավորումների գործառնական համակարգերին առավել սերտ «ինտեգրվելու» համար: Փորձագետների կարծիքով՝ սոցցանցի համար առավել կարևորը օգտատերերի թիվի ավելացումն է, և ոչ թե՝ ինչ գործառնական համակարգից կամ սարքավորից են օգտվում օգտատերերը:

Facebook-ի ամենամսյա լսարանը 1,06 մլրդ է, ընդ որում՝ նրանց կեսը սոցցանց է մուտք գործում բջջային սարքավորումներից:

Մեկնաբանել