Apple iTV-ն` գաջեթների մեծ ընտանիք

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը մտադիր է ներկայացնել Apple TV դասի նոր սարքավորումը: Ինչպես հաղորդում է Topeka Capital Markets-ը, ընկերությունը կներկայացնի Apple TV-ի միանգամից մի քանի սարքավորում: Այս շարքը կգլխավորի 60-դյույմանոց էկրանով հեռուստացույցը, որին զուգահեռ կներկայացվի նաև 9,7-դյույմանոց էկրանով տարբերակը:

Նոր գաջեթը կիրականացնի հավելյալ հեռուստացույցի գործառույթ, որը հնարավոր կլինի դիտել` տանից մինչև 200 մ հեռավորության վրա: Այն հագեցած կլինի Siri ձայնային օգնականով և Face Time-ի միջոցով օնլայն զանգեր կատարելու գործառույթով:

Մեկնաբանել