Ստամբուլի դատախազությունը հետաքննություն է սկսել «Ակօսի» խմբագիր Քոփթաշի դեմ

Ստամբուլի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշի և գրող Ումիթ Քըվանչի դեմ: Պատճառն այն է, որ նրանք «Ակօսի» նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի դատավարության ավարտից հետո` 2012թ. հունվարի 17-ին, Haber Turk-ի «Ձայնը քոնն է» հաղորդման ընթացքում դատապարտել են դատարանի վճիռը:

Անթալիայի բնակիչ Այդըն Թաշչըն հայց է ներկայացրել Ստամբուլի հանրապետական դատախազություն և բողոքել հաղորդման ընթացքում Քոփթաշի և Քըվանչի արած հայտարարության դեմ, թե «Դինքին սպանողը պետությունն է»: Հայցվորը նշել է, որ ինքը` որպես թուրք, աննընդունելի է համարում Թուրքիայի Հանրապետությանը մարդասպան անվանելը:

Ստամբուլի հանրապետական դատախազությունը արդեն ձեռք է բերել հաղորդման տեսագրությունը և ուսումնասիրել այն:

Ռոբեր Քոփթաշը և Ումիթ Քըվանչն կանչվել են դատարան և առաջիկա օրերին կհարցաքննվեն:

«Ակօսի» փաստաբաններից Հաքան Բաքըրջըօղլուն ասել է, թե այս հայցը պետք չէ լուրջ ընդունել:

Մեկնաբանել