Հայ բնապահպանները նամակ են հղել Կանադայի կառավարությանը

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, Հայկական բնապահպանական ճակատը և «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն նամակ են հղել Կանադայի կառավարությանը կից Հանքարդյունաբերական ոլորտի կորպորատիվ և սոցիալական պատասխանատվության գծով խորհրդականին` կանադական «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության հետ կապված:

Նամակում, մասնավորապես, կոչ է արվում խորհրդականի գրասենյակին, օգտագործելով իր լիազորությունները, հետաքննություն սկսել Հայաստանում հանքեր շահագործող «Դենո Գոլդ Մայնինգի» գործունեության նկատմամբ, զբաղվել ընկերության կողմից ակտիվիստ Եղիա Ներսիսյանին դատի տալու հարցով: