Անկարան նոր գաղափարներ է առաջարկում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում. Չեթին

Հայաստանի ազգայնական ծրագրերը Երևանին մեկուսացնում են տարածաշրջանի զարգացման ծրագրերից, այսպիսի տեսակետ է հայտնել Թուրքիայի նախկին արտգոծնախարար Հիքմեթ Չեթինը Բաքվում ընթացող «ՆԱՏՕ-ի դերը Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական իրադրության ձևավորման հարցում և դրա շուրջ» խորագրով համաժողովի ժամանակ, հաղորդում է ադրբեջանական APA-ն: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի համար զարգացման բազմաթիվ հնարավորություններ կստեղծի:

«Ղարաբաղյան հակամարտությունը տարածաշրջանի լրջագույն խնդիրն է Սառը պատերազմից հետո: Այն երկար պատմություն ունի և գալիս է դեռ Խորհրդային միության ժամանակներից: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անքակտելի մասն է», -ասել է Չեթինը:

Ըստ նրա՝ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի շրջանակում, և ներկայում Թուրքիան՝ առաջարկելով նոր գաղափարներ ցանկանում է կրկին վերակենդանացնել այդ գործընթացը: