Տեղի է ունեցել «Մի օր Կախեթում» ֆիլմի պրեմիերան

Ա․ Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտում նախօրեին տեղի է ունեցել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի պատրաստած «Մի օր Կախեթում» վավերագրական ֆիլմի պրեմիերան, ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:

Ֆիլմը ներկայացնում է Վրաստանի արևելքում տարածված Կախեթ երկրամասի հայկական գաղթավայրերի համառոտ պատմությունը, ինչպես նաև անդրադառնում միայն մեկ օրվա ընթացքում այցելված նյութական մշակույթի մի քանի հուշարձանների վիճակին, որոնք ներկայացվում են վերջին երկու տասնամյակների ընթացքում կրած փոփոխություններով հանդերձ:

Առանձնապես մերկացվում է հայկական պատմական հուշարձաններն անհետացնելուն և կամ յուրացնելուն միտված վրաց հոգևորականության հանցավոր գործելակերպը:

Ֆիլմի սցենարի հեղինակն է Սամվել Կարապետյանը, ռեժիսոր՝ Տրդատ Կարապետյանը: Երաժշտությունը՝ Այդին Դավուդիի: