The Business Year ամսագիրը Ալիևին «Տարվա մարդ» է ճանաչել

Բրիտանական The Business Year ամսագիրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «Տարվա մարդ» է ճանաչել, հաղորդում է ադրբեջանական APA-ն: Ալիևը մրցանակին արժանացել է վերջին հինգ տարում Ադրբեջանի դինամիկ զարգացման,ինչպես նաև աշխարհաքաղաքական տարածությունում երկրի ակտիվ մասնակցության, գլոբալ ասպարեզում խաղաղության և անվտանգության ապահովման, Ինտերնետի, տեղեկատավական և հաղորդակցային տեխնոլոգիաների զարգացման, ուղեծիր Azerspace արբանյակի արձակման, Ադրբեջանում միջազգային քաղաքական, տնտեսական և հումանիտար համաժողովների, սպորտային մրցումների անցկացման մեջ ունեցած զգալի ավանդի համար: