Instagram-ի լսարանի կեսից ավելին օգտվում է Android-ից

Լուսանկարների անվճար փոխանակման Instagram ծառայության 100-միլիոնանոց լսարանի գրեթե կեսի բջջային սարքավորումներն աշխատում են Android օպերացիոն համակարգով, հաղորդում է Cnet-ը` վկայակոչելով ընկերության պաշտոնական բլոգը:

Հիշեցնենք, որ Instagram-ի հեղինակները երկու երիտասարդներ են, որոնցից Facebook-ը $715 մլն-ով գնել է նախագիծը: Instagram-ը հայտարարել է, որ իր լսարանի թիվն ամսական կտրվածքով մոտ 100 մլն է:

Հատկանշական է, որ Android-ի համար Instagram-ի բջջային ծրագրի ներկայացումից 24 ժամ անց այն բեռնել էր մոտ 1 մլն օգտագործող:
Մինչ Android տարբերակի թողարկումը Instagram-ն աշխատում էր 30 մլն iOS սարքավորումներում:

Հատկանշական է, որ երբ Facebook-ը գնեց Instagram-ը, վերջինիս ներկայացուցիչները հայտարարեցին, որ մեկ շաբաթում ծառայությունից օգտվողների թիվն ավելացել է 5 մլն-ով:

Մեկնաբանել