Գյուլը ամոթ է որակել Հասան Ջեմալի հեռացումը Milliyet թերթից

Այն, ինչ արեցին Հասան Ջեմալի հետ, մեծ ամոթ էր, հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` Բալթյան երկրներ կատարած այցի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցին: Գյուլի` թուրքական մամուլ սպրդած խոսքերը հաղորդում է «Ակօսը»: Թուրքիայի նախագահը, ամոթալի որակելով Հասան Ջեմալի հեռացումը, քննադատել է թուրքական Milliyet թերթին:

Թուրք լրագրողներից մեկը հարցրել է այս հարցում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնարավոր մեղավորության մասին, ինչին Գյուլը պատասխանել է, որ ինքը բացեիբաց ասում է` մեղավորը թերթն է: Սրանով Գյուլն անուղղակիորեն քննադատել է Էրդողանին:

Նշենք, որ Milliyet թերթը հրապարակել էր Աբդուլլահ Օջալանի և քուրդ պատգամավորների սղագրությունները, ինչից հետո դրա վերաբերյալ թերթի թղթակից Հասան Ջեմալը հոդված էր գրել: Այս ամենը զայրացրել էր վարչապետ Էրդողանին, որը կշտամբելով թերթին` ասել էր կորչի ձեր լրագրությունը և թեմայի շուրջ հեռախոսազրույց ունեցել Milliyet-ի թղթակցի հետ: Դրանցի հետո թերթի դռները փակվեցին Հասան Ջեմալի առջև:

Մեկնաբանել